ԱՄՆ-ի Զինված ուժերը, ըստ ամերիկացի լրագրողների, պատրաստ էին արդեն փետրվարի 21-ին հարվածել Իրանին: Հարձակման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել կամ իբր չի կայացրել… Այնուհանդերձ, ամերիկյան ռազմական տեխնիկան արդեն հասել է Մերձավոր Արևելք:
«Джеральд Форд» ատոմային ավիակիրը, մոնիթորինգային ռեսուրսների տվյալներով, արդեն գտնվում է Միջերկրական ծովում։ Փետրվարի 21-ի վաղ առավոտյան «Аргументы и факты»-ն տեղեկացրեց , որ ջրատարածքի արևելյան մասում դիրք դուրս գալու համար նրան 3 օրից ավելի չի պահանջվի։ Այնտեղից նրա ավիաթևը երկնքում վառելիքի լցավորմամբ կկարողանա մասնակցել Իրանի վրա հարձակմանը։
Տարածաշրջան ավելի վաղ հասել էր ԱՄՆ-ի «Авраам Линкольн» ավիակիրը։ ԱՄՆ-ը, վերոնշյալի հետ մեկտեղ, ուժեղացնում է ավիացիոն խմբավորումը. տեղափոխվում են 36 հատ F-16 կործանիչներ և 12 F-22 կործանիչներ, տասնյակ լցավորող ինքնաթիռներ, ռազմավարական դրոններ և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ: ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանում տեղակայված է առնվազն 12 նավ, այդ թվում՝ 2 ավիակիր, 8 ականակիր, ինչպես նաև առափնյա գոտու 3 նավ, որոնք վերասարքավորվելով, վերածվել են ականազերծիչների: ԱՄՆ-ն իր մերձավորարևելյան բազաներ է տեղափոխել նաև լրացուցիչ կործանիչներ, ինչպես նաև THAAD և «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
Քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով մասնագետ Կիրիլ Սեմյոնովն «Аргументы и факты»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկությունը, նշել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, մտադիր է ևս մեկ ավիակիր տեղափոխել:
«Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի ռիսկերը մեծանում են,- ասել է նա:- Գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի: Սակայն, հնարավոր է, Վաշինգտոնը մտադիր է տեղափոխել նաև երրորդ ավիակիրը։ Ռազմարշավը կարող է տևել մի քանի շաբաթ։ Թրամփը, միաժամանակ վախենում է պատերազմի անկանխատեսելի հետևանքներից, և առայժմ դիվանագիտության պատուհանը բաց է մնում»:
Թրամփն Իրանին օրերս տրամադրել էր առավելագույնը 10-15 օր՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, սակայն դա կարող է Իրանին հարձակման ժամկետի առումով մոլորեցնելու նպատակն ունենալ:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ եթե հարվածները սկսվեն, ապա դրանք ավելի մասշտաբային կլինեն, քան եթե Թրամփը որոշեր հարձակվել հունվարի կեսերին,- պարզաբանել է Սեմյոնովը։- Այժմ մեծ ուժեր են կենտրոնացած և նպատակները փոխվել են։ Այն ժամանակ խոսքը կարող էր լինել սահմանափակ հարվածների մասին՝ ի պաշտպանություն ներքին ապստամբների, իսկ այժմ խնդիրն է Իրանին զինաթափել և ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից»:
ԱՄՆ-ի կանխատեսվող ռազմական ագրեսիայի նպատակներից մեկն, այո, Իրանին զինաթափելն է, բայց ինչպես նշել ենք փետրվարի 19-ին հրապարակված «Իսրայելը պատրաստվում է պատերազմի, ԱՄՆ-ում արդեն պատրաստ են շաբաթ կամ կիրակի Իրանին հարվածելու, ՌԴ-ն իր ռազմանավն է ուղարկել Իրանի ափեր» հոդվածում , Իրանը պատրաստակամություն է հայտնել երկրից բարձր (մինչև 60 տոկոս) հարստացված ուրանը հանել և այն, օրինակ, ՌԴ-ին փոխանցել, պահելով միայն էներգետիկայում օգտագործվող քիչ հարստացված ուրանը, ինչով, ընդգծենք, բացառվում է միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, համաձայնել է նաև մինչև 3 տարի ժամկետով ուրանի հարստացումից ընդհանրապես հրաժարվել:
Հետևաբար Իրանի այս համաձայնությունից հետո նրա միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի անհիմն, անօրինական պահանջներն ընդամենը շահարկումներ են, իսկ, Իրանի զինաթափումից (հիմնականում հրթիռային ներուժի ոչնչացումից) հետո, ԱՄՆ-ի մյուս ռազմավարական նպատակն Իրանի ռազմաքաղաքական և կրոնական ղեկավարության, ներառյալ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և, որպես նրա հնարավոր իրավահաջորդ, Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի ոչնչացումն է, Իրանի վերջին շահի որդուն՝ ջհուդամասոնների վեցանոց և, ամենայն հավանականությամբ, մասոն Ռեզա Փահլավիին Իրան վերադարձնելը և նրան իշխանության բերելով, Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունը, ԱՄՆ-ի և Իսրայելի կամակատար իշխանության ձևավորումը, Իրանն ԱՄՆ-ի խամաճիկ պետության վերածելը, ինչն ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Չինաստանի ազգային անվտանգության ու շահերի համար:
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները Հորմուզի նեղուցում
Թափ հավաքող հակամարտության ֆոնին Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը «Անվտանգության ծովային գոտի- 2026» զորավարժություններ են անցկացնում Հորմուզի նեղուցում՝ Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմտյան մասում:
Ամերիկյան «The War Zone» պարբերականի տվյալներով՝ Հորմուզի նեղուցի մոտ երկու միջուկային պետությունների նավերի տեղակայումը կարող է բարդություններ ստեղծել Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի օպերատիվ պլանավորման համար:
Ավելի վաղ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը կոչ էր արել բոլորին պատրաստվել Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմին, նա նշել էր, որ Իսրայելի անվտանգության համակարգը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի:
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի գերագույն առաջնորդի և նրա որդու դեմ մահափորձի հնարավորությունը
ԱՄՆ-ը քննարկում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա որդու դեմ մահափորձի հնարավորությունը. այս մասին, «Вечерняя Москва»-ի փոխանցմամբ , փետրվարի 20-ին հայտնել են ամերիկյան «Axios» լրատվական կայքի աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը Թեհրանի նկատմամբ գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկում։
ԱՄՆ-ը ռազմական ավիացիա է տեղափոխել Հորդանանի ռազմաբազա
Ամերիկա-իրանական հարաբերությունների սրման ֆոնին արբանյակային լուսանկարները գրանցել են Հորդանանում գտնվող «Մուվաֆակ Սալթի» ռազմաբազայում ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի զգալի աճ:
Ինչպես, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ , տեղեկացրել է «The New York Times» (NYT) թերթը, ուրբաթ արված լուսանկարներում երևում է ավելի քան 60 հարվածային ինքնաթիռ՝ սովորականից մոտ երեք անգամ ավելի: Դրանց թվում են F-35 կործանիչներ, առկա են նաև անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ՀՕՊ նոր միջոցներ։ Թռիչքների հետևման տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի 15-ից ռազմաբազայում վայրէջք է կատարել առնվազն 68 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: «Reuters գործակալությունը հայտնել է նաև Կատարի և Հորդանանի բազաներում ռազմական ավիացիայի ավելացման մասին:
ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի տարհանումը Մերձավոր Արևելքի իր ռազմաբազաներից, ինչը հուշում է Իրանին հարվածելու մտադրության մասին
Զգուշանալով Իրանի պատասխան հարվածներից, ԱՄՆ-ն, ինչպես, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , գրել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոնի) ներկայացուցիչներին, աստիճանաբար տարհանում է Մերձավոր Արևելքի ռազմաբազաներում տեղակայված իր զորքերը:
Թերթի տեղեկություններով՝ հարյուրավոր ամերիկացի զինծառայողներ արդեն լքել են Կատարի «Ալ-Ուդեյդ» ռազմակայանը։ Անձնակազմը դուրս է բերվում նաև Բահրեյնի մի քանի ռազմաբազաներից։
NYT-ը նշել է, որ Պատերազմի նախարարությունը վախենում է տարածաշրջանում ամերիկյան բազաներին Իրանի պատասխան հարվածներից, որտեղ, ընդհանուր առմամբ, տեղակայված են 30-40 հազար ամերիկացի զինծառայողներ: Նույն պատճառով ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը վերոնշյալ ավիակիր խմբավորումները պահում Իրանից զգալի հեռավորության վրա՝ դրանք Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռներին (առավելագույն հեռահարությունը՝ 2000 կմ) անհասանելի դարձնելու համար։
NYT-ն իր ավելի վաղ տարածած տեղեկատվությունը հերքող ԱՄՆ-ի պաշտոնյաների պահանջով որոշ ժամանակ անց ուղղում է տվել.
«Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ հարյուրավոր զինծառայողներ են տեղափոխվել Կատարի Ալ-Ուդեյդ բազայից և Բահրեյնի մի շարք ամերիկյան բազաներից, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը, այլ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար»,- Life.ru-ի փոխանցմամբ, նշված է NYT-ի շտկված նյութում:
Եթե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաներն անձնակազմից ու տեխնիկայից իսկապես դատարկված լինեն, Իրանին, որպես պատասխան գործողություն, բացի Հորմուզի նեղուցը փակելուց, մնում է իր հարվածներն ԱՄՆ-ի մերձավորագույն և ռազմավարական դաշնակից Իսրայելի վրա կենտրոնացնելը, սակայն Իսրայելի սիոնիստական վարչակարգն օրերս, կարծում ենք, անուղղակիորեն ակնարկել էր այդ դեպքում Իրանին միջուկային հարված հասցնելու մասին: Մասնավորապես՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ТАСС-իփոխանցմամբ , սպառնացել է Իրանին «աներևակայելի պատասխան» տալ հարձակման դեպքում:
Արթուր Հովհաննիսյան